Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ բրազիլացիները բողոքարկելու են Տիագո Սիլվայի որակազրկումը, որի պատճառով ՊՍԺ-ի ավագը չի մասնակցելու գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղին:
«Չեմ հասկանում, թե ինչի համար դեղին քարտ ցույց տվեցին Սիլվային: Նա հարվածեց բարձրից եկող գնդակին: Ես, երեւի, լավ ծանոթ չեմ ֆուտբոլի օրենքներին, սակայն ինչ-որ չեմ հիշում, որ գնդակին հարվածելը խախտում է: Հուսով եմ՝ ՖԻՖԱ-ում կհասկանան, որ մրցավարը սխալվել է եւ չեղյալ կհայտարարեն որակազրկումը»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Գերմանիա – Բրազիլիա խաղը տեղի կունենա հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում: Կոլումբացիների դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում Բրազիլիայի հավաքականի ավագը երկրորդ դեղին քարտն էր ստացել մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում