20:29 6 հուլիսի, 2014Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ բրազիլացիները բողոքարկելու են Տիագո Սիլվայի որակազրկումը, որի պատճառով ՊՍԺ-ի ավագը չի մասնակցելու գերմանացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղին:
«Չեմ հասկանում, թե ինչի համար դեղին քարտ ցույց տվեցին Սիլվային: Նա հարվածեց բարձրից եկող գնդակին: Ես, երեւի, լավ ծանոթ չեմ ֆուտբոլի օրենքներին, սակայն ինչ-որ չեմ հիշում, որ գնդակին հարվածելը խախտում է: Հուսով եմ՝ ՖԻՖԱ-ում կհասկանան, որ մրցավարը սխալվել է եւ չեղյալ կհայտարարեն որակազրկումը»,- Սկոլարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Գերմանիա – Բրազիլիա խաղը տեղի կունենա հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում: Կոլումբացիների դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում Բրազիլիայի հավաքականի ավագը երկրորդ դեղին քարտն էր ստացել մրցաշարում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.