14:32  ,  5 հուլիսի, 2014

Ժոզե Մոուրինյո. Աշխարհի չեմպիոն կդառնա Բրազիլիան

Աշխարհի չեմպիոնի կոչումը կնվաճի Բրազիլիայի հավաքականը, թեեւ որակյալ ֆուտբոլ չի ցուցադրում, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Բրազիլիայի թիմը պայքարում է հոգով, խաղում է սրտով, յուրաքանչյուր խաղացող ցուցադրում է առավելագույնը: Այդ ամենը հարգանք է առաջացնում: Իրականում, Բրազիլիան ցույց չի տալիս որակյալ ֆուտբոլ, չի օգտագործում բարձրակարգ խաղացողների առավելությունները, բայց նրանք գիտեն, թե ինչ են ցանկանում: Կարծում եմ՝ Բրազիլիան կդառնա չեմպիոն»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը:

Հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչի խաղում Բրազիլիայի մրցակիցը կլինի Գերմանիայի թիմը: Որակազրկման պատճառով բրազիլացիներին չեն օգնի թիմի ավագ, պաշտպան Տիագու Սիլվան եւ ողնաշարի ծանր վնասվածք ստացած Նեյմարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով