14:32 5 հուլիսի, 2014Աշխարհի չեմպիոնի կոչումը կնվաճի Բրազիլիայի հավաքականը, թեեւ որակյալ ֆուտբոլ չի ցուցադրում, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Բրազիլիայի թիմը պայքարում է հոգով, խաղում է սրտով, յուրաքանչյուր խաղացող ցուցադրում է առավելագույնը: Այդ ամենը հարգանք է առաջացնում: Իրականում, Բրազիլիան ցույց չի տալիս որակյալ ֆուտբոլ, չի օգտագործում բարձրակարգ խաղացողների առավելությունները, բայց նրանք գիտեն, թե ինչ են ցանկանում: Կարծում եմ՝ Բրազիլիան կդառնա չեմպիոն»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը:
Հուլիսի 8-ին կայանալիք կիսաեզրափակիչի խաղում Բրազիլիայի մրցակիցը կլինի Գերմանիայի թիմը: Որակազրկման պատճառով բրազիլացիներին չեն օգնի թիմի ավագ, պաշտպան Տիագու Սիլվան եւ ողնաշարի ծանր վնասվածք ստացած Նեյմարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.