12:13  ,  5 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Մատս Հումելսին եւ Գերմանիայի հավաքականին (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ շնորհավորել է իր ակումբակից, գերմանացի պաշտպան Մատս Հումելսին։

26-այա ֆուտբոլիստը դարձել էր ֆրանսիացիների հետ խաղի միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգեւելով Յոահիմ Լյովի թիմին։ Հումելսը ճանաչվել է նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է թիմակցի լուսանկարը, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Շնորհավորում եմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մատս Հումելսին եւ Գերմանիայի հավաքականին կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով