12:13 5 հուլիսի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ շնորհավորել է իր ակումբակից, գերմանացի պաշտպան Մատս Հումելսին։
26-այա ֆուտբոլիստը դարձել էր ֆրանսիացիների հետ խաղի միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգեւելով Յոահիմ Լյովի թիմին։ Հումելսը ճանաչվել է նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է թիմակցի լուսանկարը, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Շնորհավորում եմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մատս Հումելսին եւ Գերմանիայի հավաքականին կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.