11:46  ,  5 հուլիսի, 2014

Լիոնել Մեսին եւ Հալկն աջակցել են Նեյմարին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աջակցել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին, ով աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կոլումբացի պաշտպան Խուան Սունիգայի հետ բախման ժամանակ կոտրել է գոտկատեղի ողը։

«Նեյմար, հույս ունեմ, որ կապաքինվես առաջիկայում, ընկերս»,- գրել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ֆեյսբուքյան իր էջում։

Իր թիմակցին աջակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը՝ Instagram-ի իր էջում թողնելով հետեւյալ գրառումը. «Թող Աստված օրհնի քեզ, եղբայրս։ Կշարունակենք աշխատել։ Ամբողջ Բրազիլիան քեզ հետ է»։

Հիշեցնենք, որ Նեյմարի ապաքինման համար անհրաժեշտ կլինի մոտ 6 շաբաթ։ Նա բաց կթողնի ԱԱ-2014-ի վերջին խաղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով