14:51  ,  3 հուլիսի, 2014

ՖԻՖԱ-ն կարող է թույլատրել կատարել չորս փոփոխություն

ՖԻՖԱ-ն կարող է մարզիչներին թույլատրել աշխարհի առաջնության խաղերի լրացուցիչ ժամանակում կատարել չորրորդ փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի տեխնիկական խմբի անդամ Ժերար Ուլյեն։

«Կարծում եմ, որ կդիտարկենք չորրորդ փոփոխության տարբերակը։ Լավ միտք է, սակայն այն կարող է կիրառվել միայն լրացուցիչ ժամանակում։ Հնարավոր է, եթե որեւէ մեկը վնասվածք ստանա։

Փոփոխությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք թարմություն են հաղորդում թիմին։ Բնական է, որ գոլերի քառորդը ֆուտբոլիստները խփում են վերջին 15 րոպեներում»,- Ուլյեի խոսքը մեջբերում է AP-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս