14:51 3 հուլիսի, 2014ՖԻՖԱ-ն կարող է մարզիչներին թույլատրել աշխարհի առաջնության խաղերի լրացուցիչ ժամանակում կատարել չորրորդ փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի տեխնիկական խմբի անդամ Ժերար Ուլյեն։
«Կարծում եմ, որ կդիտարկենք չորրորդ փոփոխության տարբերակը։ Լավ միտք է, սակայն այն կարող է կիրառվել միայն լրացուցիչ ժամանակում։ Հնարավոր է, եթե որեւէ մեկը վնասվածք ստանա։
Փոփոխությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք թարմություն են հաղորդում թիմին։ Բնական է, որ գոլերի քառորդը ֆուտբոլիստները խփում են վերջին 15 րոպեներում»,- Ուլյեի խոսքը մեջբերում է AP-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.