10:27  ,  3 հուլիսի, 2014

Լուիս Ֆելիպե Սկոլարին դժգոհ է Դանիել Ալվեշի խաղից

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մտադիր է որոշ փոփոխություններ կատարել կազմում աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Կոլումբիայի հետ խաղի համար, հաղորդում է AS-ը։

Բրազիլացի մասնագետը դժգոհ է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշի խաղից եւ, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն խաղադաշտ դուրս կբերի Մայկոնին։ Վերջին մարզման ժամանակ հենց Մայկոնն է հանդես եկել բրազիլացիների հիմնական կազմում։

Հիշեցնենք, որ Սկոլարին նաեւ խնդրել է հոգեբան Ռեժինա Բրանդաոյին աշխատել ֆուտբոլիստների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով