10:27 3 հուլիսի, 2014Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մտադիր է որոշ փոփոխություններ կատարել կազմում աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Կոլումբիայի հետ խաղի համար, հաղորդում է AS-ը։
Բրազիլացի մասնագետը դժգոհ է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշի խաղից եւ, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն խաղադաշտ դուրս կբերի Մայկոնին։ Վերջին մարզման ժամանակ հենց Մայկոնն է հանդես եկել բրազիլացիների հիմնական կազմում։
Հիշեցնենք, որ Սկոլարին նաեւ խնդրել է հոգեբան Ռեժինա Բրանդաոյին աշխատել ֆուտբոլիստների հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.