Բելգիա - ԱՄՆ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց անգլիական «Էվերտոնի» դարպասապահ Թիմ Հովարդը, գրում է ՖԻՖԱ-ի կայքը:
Բելգիացիների դեմ խաղում 35-ամյա Հովարդը հիմնական ժամանակում անառիկ պահեց դարպասը, իսկ լրացուցիչ 30 րոպեներին բաց թողեց 2 գոլ: Եթե չլիներ նրա արտակարգ խաղը, ամերիկացիները կարող էին պարտվել խոշոր հաշվով: Հովարդը դարձավ 15 սեյվի հեղինակ:
Հիշեցնենք, որ բելգիացիները լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում հանդիպելու են Արգենտինայի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում