ԱԱ-2014. Man of the Match՝ ֆանտաստիկ Թիմ Հովարդ

02:50   2 հուլիսի, 2014

Բելգիա - ԱՄՆ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց անգլիական «Էվերտոնի» դարպասապահ Թիմ Հովարդը, գրում է ՖԻՖԱ-ի կայքը:

Բելգիացիների դեմ խաղում 35-ամյա Հովարդը հիմնական ժամանակում անառիկ պահեց դարպասը, իսկ լրացուցիչ 30 րոպեներին բաց թողեց 2 գոլ: Եթե չլիներ նրա արտակարգ խաղը, ամերիկացիները կարող էին պարտվել խոշոր հաշվով: Հովարդը դարձավ 15 սեյվի հեղինակ:

Հիշեցնենք, որ բելգիացիները լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում հանդիպելու են Արգենտինայի հավաքականին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.