Չիլիի հավաքականի հարձակվող Մաուրիսիո Պինիլյան մոտ էր թիմին Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս բերելուն։
30-ամյա ֆուտբոլիստը մեջքին դաջել է այն դրվագը, երբ նա Բրազիլիայի հետ 1/8 եզրափակիչի հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին մոտ էր չիլիացիներին հաղթանակ պարգեւելուն, սակայն հարվածել էր դարպասաձողին, հաղորդում է Independent-ը։
Հիշեցնենք, որ բրազիլացիներն ավելի դիպուկ էին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում