16:27  ,  27 հունիսի, 2014

ԱԱ-2014. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը վիսկի է տանուլ տվել Գերմանիայի դեսպանին (ֆոտո)

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը վիսկի է տանուլ տվել Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին։

Դեսպանները գրազ էին եկել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ ԱՄՆ - Գերմանիա խաղի արդյունքի վերաբերյալ։

Յոահիմ Լյովի թիմը հաղթել է նվազագույն հաշվով, եւ Ջոն Հեֆերնը գործընկերոջը հանձնել է վիսկին եւ համատեղ լուսանկարը տեղադրել թվիթերյան իր էջում։

«Հանձնեցի ԱԱ-2014-ի վերջին խաղի վերաբերյալ գրազի վճարը դեսպան Ռայներին։ Կրկին կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է ամերիկացի դիվանագետը։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս