16:27 27 հունիսի, 2014Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը վիսկի է տանուլ տվել Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին։
Դեսպանները գրազ էին եկել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ ԱՄՆ - Գերմանիա խաղի արդյունքի վերաբերյալ։
Յոահիմ Լյովի թիմը հաղթել է նվազագույն հաշվով, եւ Ջոն Հեֆերնը գործընկերոջը հանձնել է վիսկին եւ համատեղ լուսանկարը տեղադրել թվիթերյան իր էջում։
«Հանձնեցի ԱԱ-2014-ի վերջին խաղի վերաբերյալ գրազի վճարը դեսպան Ռայներին։ Կրկին կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է ամերիկացի դիվանագետը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.