Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Դիդյե Դեշամի թիմը գրավեց առաջին տեղը, իսկ շվեյցարացիները՝ երկրորդ:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ֆրանսիացիները 0:0 հաշվով ավարտեցին Էկվադորի հետ խաղը, իսկ Շվեյցարիայի թիմը Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջորդան Շաքիրիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հոնդուրասի նկատմամբ:
Էկվադոր – Ֆրանսիա խաղում 2 թիմերն էլ ունեցան իրական գոլային պահեր, սակայն ավելի հաճախ գրոհում էին եվրոպացիները: 50-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» էկվադորցի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան, բայց ընդմիջումից հետո հարավամերիկացիները շատ ավելի վտանգավոր էին գործում մրցակցի դարպասի մոտ, իսկ վերջնամասում կարող էին նաեւ հաղթանակ կորզել: Վերջնամասում էկվադորցիները մեծ ճնշում էին գործադրում Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասի մոտ, բայց գոլ խփել չհաջողվեց:
Ֆրանսիան 7 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կխաղա F խմբում երկրորդ տեղը գրաված նիգերիացիների հետ: 6 միավոր հավաքած շվեյցարացիներին փլեյ-օֆֆում բաժին հասավ F խմբում 100 տոկոսանոց ցուցանիշով հաղթած Արգենտինայի հավաքականը: Էկվադորը մրցաշարը լքեց 4 միավորով, իսկ Հոնդուրասը՝ 3 պարտությամբ:
ԱԱ-2014, E խումբ, երրորդ տուր
Էկվադոր – Ֆրանսիա՝ 0:0
Հեռացում՝ Անտոնիո Վալենսիա, 50 (Էկվադոր)
Հոնդուրաս – Շվեյցարիա՝ 0:3
Ջորդան Շաքիրի, 6, 31, 71
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում