01:52 26 հունիսի, 2014Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Դիդյե Դեշամի թիմը գրավեց առաջին տեղը, իսկ շվեյցարացիները՝ երկրորդ:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ֆրանսիացիները 0:0 հաշվով ավարտեցին Էկվադորի հետ խաղը, իսկ Շվեյցարիայի թիմը Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջորդան Շաքիրիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հոնդուրասի նկատմամբ:
Էկվադոր – Ֆրանսիա խաղում 2 թիմերն էլ ունեցան իրական գոլային պահեր, սակայն ավելի հաճախ գրոհում էին եվրոպացիները: 50-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» էկվադորցի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան, բայց ընդմիջումից հետո հարավամերիկացիները շատ ավելի վտանգավոր էին գործում մրցակցի դարպասի մոտ, իսկ վերջնամասում կարող էին նաեւ հաղթանակ կորզել: Վերջնամասում էկվադորցիները մեծ ճնշում էին գործադրում Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասի մոտ, բայց գոլ խփել չհաջողվեց:
Ֆրանսիան 7 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կխաղա F խմբում երկրորդ տեղը գրաված նիգերիացիների հետ: 6 միավոր հավաքած շվեյցարացիներին փլեյ-օֆֆում բաժին հասավ F խմբում 100 տոկոսանոց ցուցանիշով հաղթած Արգենտինայի հավաքականը: Էկվադորը մրցաշարը լքեց 4 միավորով, իսկ Հոնդուրասը՝ 3 պարտությամբ:
ԱԱ-2014, E խումբ, երրորդ տուր
Էկվադոր – Ֆրանսիա՝ 0:0
Հեռացում՝ Անտոնիո Վալենսիա, 50 (Էկվադոր)
Հոնդուրաս – Շվեյցարիա՝ 0:3
Ջորդան Շաքիրի, 6, 31, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.