22:21 24 հունիսի, 2014Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն Իտալիայի եւ Ուրուգվայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության երրորդ տուրի խաղի ժամանակ կծել է Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, գրում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 80-րդ րոպեին, երբ հաշիվը դեռ չէր բացվել: Հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Ռոդրիգեսը չի նկատել այդ դրվագը եւ չի պատժել Լուիս Սուարեսին, ով նման վարքով աչքի էր ընկել նաեւ Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում՝ կծելով սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը նվազագույն հաշվով հաղթեց իտալացիներին եւ Կոստա Ռիկայի պես D խմբից դուրս եկավ փլեյ-օֆֆ:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.