01:52  ,  24 հունիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիայի գեղեցիկ հաղթանակն ու Նեյմարի դուբլը

Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Կամերունի թիմի նկատմամբ եւ նվաճեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր՝ A խմբում գրավելով առաջին տեղը:

Խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը հաշիվը 17-րդ րոպեին բացեց Նեյմարը, 26-րդ րոպեին Կամերունը պատասխանեց Մատիպի գոլով: 34-րդ րոպեին Նեյմարը խփեց երկրորդ գնդակը: Ընդմիջումից հետո Ֆրեդը հաշիվը դարձրեց 3:1: Հանդիպման ավարտից էլ 5 րոպե առաջ Ֆերնանդինյոն խփեց բրազիլացիների չորրորդ գնդակը:

Բրազիլիան վաստակեց 7 միավոր եւ խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ գերազանցեց Մեքսիկային:

1/8 եզրափակիչում Բրազիլիան կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված Չիլիի հետ:

Կամերունի թիմը դեռ երկրորդ տուրում զրկվել էր 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

ԱԱ-2014. A խումբ, երրորդ տուր

Կամերուն - Բրազիլիա՝ 1:4

Ժոել Մատիպ, 26 - Նեյմար, 17, 34, Ֆրեդ, 50, Ֆերնանդինյո, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով