WBO, WBA, IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կարծիք է հայտնել հուլիսի 14-ին կայանալիք Դեւիդ Հեյ – Դերեկ Չիսորա մենամարտի մասին:
«Դիտել եմ ասուլիսի լուսանկարները: Զարմացած եմ, որ Չիսորան ուղտի պես չթքեց Հեյի դեմքին: Այդ բռնցքամարտիկը չի կարողանում կառավարել իրեն: Նա չպեքտ է այլեւս հայտնվի ռինգում:
Չիսորային որակազրկեցին, սակայն նորից մենամարտ կազմակերպվեց նրա մասնակցությամբ: Դա ոչ թե բռնցքամարտ է, այլ իրական շոու փող աշխատելու համար», - Կլիչկոյի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի