Կլիչկո. Զարմացած եմ, որ Չիսորան ուղտի պես չթքեց Հեյի դեմքին

09:36   15 մայիսի, 2012

WBO, WBA, IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կարծիք է հայտնել հուլիսի 14-ին կայանալիք Դեւիդ Հեյ – Դերեկ Չիսորա մենամարտի մասին:

«Դիտել եմ ասուլիսի լուսանկարները: Զարմացած եմ, որ Չիսորան ուղտի պես չթքեց Հեյի դեմքին: Այդ բռնցքամարտիկը չի կարողանում կառավարել իրեն: Նա չպեքտ է այլեւս հայտնվի ռինգում:

Չիսորային որակազրկեցին, սակայն նորից մենամարտ կազմակերպվեց նրա մասնակցությամբ: Դա ոչ թե բռնցքամարտ է, այլ իրական շոու փող աշխատելու համար», - Կլիչկոյի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.