21:52 23 հունիսի, 2014Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից զրկված Իսպանիայի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում խոշոր հաշվով առավելության հասավ Ավստրալիայի թիմի նկատմամբ, որը Բրազիլիայում միավոր չվաստակեց:
Իսպանիան հաշիվը բացեց 36-րդ րոպեին՝ Դավիդ Վիլյայի կրնկի հարվածով խփած գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան նաեւ Ֆերնանդո Տորեսն ու Խուան Մատան:
Իսպանիայի ազգային հավաքականում 100-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինյեստան:
Իսպանիայի հավաքականն ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում՝ խմբում գրավելով երրորդ տեղը:
ԱԱ-2014. B խումբ, երրորդ տուր
Ավստրալիա - Իսպանիա՝ 0:3
Դավիդ Վիլյա, 36, Ֆերնանդո Տորես, 69, Խուան Մատա, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.