14:17  ,  21 հունիսի, 2014

Մարադոնա. Անգլիայի ֆիասկոյի մեղավորներն են Ջերարդն ու Ռունին

Ուրուգվայի դեմ խաղում Սթիվեն Ջերարդը կարող էր ավելի լավ խաղալ եւ այդքան ազատություն չտալ Լուիս Սուարեսին, ասել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան՝ մեկնաբանելով աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի խաղը եւ խմբային փուլի արգելքը չհաղթահարելը:

«Ջերարդն ու Անգլիայի պաշտպանները պետք է ընդունեն մեղքը Ուրուգվայից բաց թողած երկու գոլերի համար: Ջերարդը կարող էր ավելի լավ խաղալ: Անգլիան թանկ վճարեց Սուարեսին այդքան ազատություն տալու համար: Այս թիմի պատմությունը դարձյալ կենտրոնանում է անցյալի քննարկման վրա՝ ինչ կլիներ, եթե այսպես կամ այնպես չլիներ: Բացի այդ, Ռունին չկարողացավ իրացնել մի քանի գոլային պահեր, իսկ Սուարեսը երկու գնդակ խփեց: Ուրուգվայը հաղթեց, քանի որ ավելի խնամքով վերաբերվեց իր հնարավորություններին»,- Մարադոնայի  խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Իտալիային եւ Ուրուգվային նույն՝ 1:2 հաշվով պարտվելուց եւ կոստառիկացիների երկու սենսացիոն հաղթանակներից հետո զրկվեց 1/8 եզրափակիչի ուղեգրի համար խայքարելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով