09:23  ,  21 հունիսի, 2014

ԱԱ-2014. Էկվադորի կամային հաղթանակը

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Էկվադորի հավաքականը կամային հաղթանակ տարավ Հոնդուրասի թիմի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեցին հոնդուրասցիները։ Աչքի ընկավ Կարլոս Կոստլին։ Սակայն Էկվադորցի կիսապաշտպան Էներ Վալենսիան երեք րոպե անց նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում նաեւ հաղթանակ պարգեւեց իր թիմին։

Այս հաղթանակի շնորհիվ Էկվադորը E խմբում վաստակեց երեք միավոր եւ հավասարվեց Շվեյցարիային։ Առաջատարը 6 միավորով Ֆրանսիան է։

ԱԱ-2014. E խումբ, երկրորդ տուր

Հոնդուրաս - Էկվադոր՝ 1:2

Կարլոս Կոստլի, 31 - Էներ Վալենսիա, 34, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով