09:23 21 հունիսի, 2014Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Էկվադորի հավաքականը կամային հաղթանակ տարավ Հոնդուրասի թիմի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեցին հոնդուրասցիները։ Աչքի ընկավ Կարլոս Կոստլին։ Սակայն Էկվադորցի կիսապաշտպան Էներ Վալենսիան երեք րոպե անց նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում նաեւ հաղթանակ պարգեւեց իր թիմին։
Այս հաղթանակի շնորհիվ Էկվադորը E խմբում վաստակեց երեք միավոր եւ հավասարվեց Շվեյցարիային։ Առաջատարը 6 միավորով Ֆրանսիան է։
ԱԱ-2014. E խումբ, երկրորդ տուր
Հոնդուրաս - Էկվադոր՝ 1:2
Կարլոս Կոստլի, 31 - Էներ Վալենսիա, 34, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.