Տրամաբանական է, որ մրցակիցները գտել են հակախաղ Իսպանիայի դեմ: Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ մրցակիցները երբեմն գերազանցում են քեզ: Այդ մասին ասել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
«Հոլանդիան ու Չիլին ավելի լավ ու ինտենսիվ էին խաղում: Նրաք գտան Իսպանիային դիմակայելու լավագույն միջոցները: Ֆուտբոլը շատ փոփոխական է: Այժմ հեշտ է ասել, որ չանցավ Դիեգո Կոստայի տարբերակը: Սակայն Կոստայի բնույթը չէր համապատասխանում Իսպանիայի հավաքականի ռիթմին եւ տեմպին: Եթե Կոստայի անցումներից օգուտ չքաղել, ապա դուք մեկուսացնում եք նրան: Նա սիրում է օգտագործել ազատ տարածությունը, գրոհել խորքից, իրացնել վերջին փոխանցումը, բայց Իսպանիան սիրում է խաղալ ավելի կոլեկտիվ ֆուտբոլ: Իսպանացիները չկարողացան ցուցադրել իրենց լավագույն ֆուտբոլը եւ չկարողացան օգուտներ քաղել Դիեգո Կոստայի առավելություններից:
Իսպանիան այս անգամ պարտվեց, բայց ես վստահ եմ, որ նրանք դարձյալ կպայքարեն տիտղոսների համար, ինչպես նախորդ տասնամյակում»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլում Հոլանդիային եւ Չիլիին պարտվելուց հետո կորցրել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի