17:47 20 հունիսի, 2014Տրամաբանական է, որ մրցակիցները գտել են հակախաղ Իսպանիայի դեմ: Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ մրցակիցները երբեմն գերազանցում են քեզ: Այդ մասին ասել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
«Հոլանդիան ու Չիլին ավելի լավ ու ինտենսիվ էին խաղում: Նրաք գտան Իսպանիային դիմակայելու լավագույն միջոցները: Ֆուտբոլը շատ փոփոխական է: Այժմ հեշտ է ասել, որ չանցավ Դիեգո Կոստայի տարբերակը: Սակայն Կոստայի բնույթը չէր համապատասխանում Իսպանիայի հավաքականի ռիթմին եւ տեմպին: Եթե Կոստայի անցումներից օգուտ չքաղել, ապա դուք մեկուսացնում եք նրան: Նա սիրում է օգտագործել ազատ տարածությունը, գրոհել խորքից, իրացնել վերջին փոխանցումը, բայց Իսպանիան սիրում է խաղալ ավելի կոլեկտիվ ֆուտբոլ: Իսպանացիները չկարողացան ցուցադրել իրենց լավագույն ֆուտբոլը եւ չկարողացան օգուտներ քաղել Դիեգո Կոստայի առավելություններից:
Իսպանիան այս անգամ պարտվեց, բայց ես վստահ եմ, որ նրանք դարձյալ կպայքարեն տիտղոսների համար, ինչպես նախորդ տասնամյակում»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլում Հոլանդիային եւ Չիլիին պարտվելուց հետո կորցրել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.