11:09  ,  20 հունիսի, 2014

Սերեյ Դի. Հորս մահվան պատճառով չեմ արտասվել

Շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Սերեյ Դին արտասվել է Կոլումբիայի եւ Կոտ դ՛Իվուարի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղից առաջ։  

Մի շարք եվրոպական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ նույն օրը կոտդիվուարցի ֆուտբոլիստը ստացել էր հոր մահվան մասին լուրը։ Սակայն խաղից հետո 29-ամյա Դին հերքել է այդ տեղեկությունը։

«Ցանկանում եմ ասել, որ այդ ամենը սուտ է։ Հայրս մահացել է 2004-ին, իսկ արտասվում էի իմ մեջ եղած մեծ հայրենասիրության պատճառով։ Երբեք չէի հավատա, որ կկարողանամ մասնակցել այսպիսի հանդիպման»,- գրել է Դին Instagram-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Կոլումբիայի թիմը 6 միավորով միանձնյա գլխավորում է C խումբը: Կոտ դ՛Իվուարն ունի 3 միավոր, իսկ Ճապոնիան ու հույները մեկական միավորով եզրափակում են աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով