16:07  ,  18 հունիսի, 2014

Ռաուլ. Իսպանիան պետք է ոչնչացնի չիլիացիներին

Միայն Չիլիի նկատմամբ հաղթանակը կվերադարձնի աշխարհի չեմպիոնների հանդեպ հարգանքը, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլը։ Նա հայտարարել է, որ Հոլանդիայից կրած խոշոր պարտությունից հետո իսպանացիները պետք է ամեն գնով հաղթեն չիլիացիներին։

«Հոլանդիայից կրած պարտությունը կասկածի տակ դրեց մեր հնարավորությունները։ Այժմ պետք է հաղթել Չիլիին՝ խփելով որքան հնարավոր է շատ գոլ։ Հարկավոր է ոչնչացնել մրցակցին։

Պաշտպանները պետք է ուշադիր լինեն, հատկապես՝ մրցակցի հակագրոհների ժամանակ։ Արյեն Ռոբենը ցույց տվեց, թե ինչ կարող է լինել»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիա - Չիլի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով