16:07 18 հունիսի, 2014Միայն Չիլիի նկատմամբ հաղթանակը կվերադարձնի աշխարհի չեմպիոնների հանդեպ հարգանքը, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլը։ Նա հայտարարել է, որ Հոլանդիայից կրած խոշոր պարտությունից հետո իսպանացիները պետք է ամեն գնով հաղթեն չիլիացիներին։
«Հոլանդիայից կրած պարտությունը կասկածի տակ դրեց մեր հնարավորությունները։ Այժմ պետք է հաղթել Չիլիին՝ խփելով որքան հնարավոր է շատ գոլ։ Հարկավոր է ոչնչացնել մրցակցին։
Պաշտպանները պետք է ուշադիր լինեն, հատկապես՝ մրցակցի հակագրոհների ժամանակ։ Արյեն Ռոբենը ցույց տվեց, թե ինչ կարող է լինել»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիա - Չիլի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.