11:27  ,  16 հունիսի, 2014

Յոահիմ Լյով. Գերմանիայի հավաքականը բարձրակարգ թիմ է

Խաղային առումով զգալի քայլ ենք կատարել։ Մեր հավաքականը բարձրակարգ թիմ է, ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը՝ խոսելով աշխարհի առաջնությունում թիմի հաղթելու հնարավորությունների մասին։

«Եթե ամբողջ առաջնության ընթացքում կարողանանք ցուցադրել մեր հաղթաթղթերը, ապա շատ բարդ կլինի մեզանից առաջ անցնել։ Մեզ համար շատ կարեւոր է կայունությունը։ Բացի այդ, թիմը պետք է խուսափի վնասվածքներից։ Բարձր արդյունքի հասնելու համար հարկավոր է նաեւ մի փոքր բախտ։ Տիտղոսի համար պայքարող բոլոր հավաքականները շատ բարձրակարգ են»,- Լյովի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

Հիշեցնենք, որ գերմանացիներն աշխարհի առաջնությունում կմեկնարկեն Պորտուգալիայի հետ խաղով։ Հանդիպման սկիզբը՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս