13:17  ,  14 հունիսի, 2014

Արթուր Աբրահամ. Ուրախ կլինեմ, եթե Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն

Ուրախ կլինեմ, եթե ֆուտբոլի աշխարհիհ չեմպիոն դառնա Գերմանիայի հավաքականը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Արթուր, ամբողջ աշխարհն ապրում է ֆուտբոլային կյանքով: Դու միացե՞լ ես այդ կյանքին:

Այո, անշուշտ: Ֆուտբոլ շատ-շատ եմ սիրում եւ անշուշտ հետեւում եմ աշխարհի առաջնությանը:

Ո՞ր թիմերին ես երկրպագում:

Երկրպագում եմ Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականներին: Այս երկու թիմերն էլ տեխնիկապես ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում: Ես էլ, Գերմանիայում ապրող մարդ, այդ թիմերին շատ եմ երկրպագում: Ինձ համար դժվար է նախօրոք ասել, թե որ թիմերը 1/8 եզրափակիչ դուրս կգան:

Ի՞նչ կանխատեսումներ ունես, որ թիմը կդառնա աշխարհի չեմպիոն: Ո՞ր թիմերը կպայքարեն այդ տիտղոսի համար:

Իմ կարծիքով, աշխարհի չեմպիոնի տիտղոսին կարող են հավակնել Բրազիլիան, Գերմանիան, Իսպանիան, Անգլիան: Ուրախ կլինեմ, եթե հաղթի Իսպանիան, կամ Գերմանիան: Շատ ուրախ կլինեմ, եթե Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով