13:17 14 հունիսի, 2014Ուրախ կլինեմ, եթե ֆուտբոլի աշխարհիհ չեմպիոն դառնա Գերմանիայի հավաքականը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Արթուր, ամբողջ աշխարհն ապրում է ֆուտբոլային կյանքով: Դու միացե՞լ ես այդ կյանքին:
Այո, անշուշտ: Ֆուտբոլ շատ-շատ եմ սիրում եւ անշուշտ հետեւում եմ աշխարհի առաջնությանը:
Ո՞ր թիմերին ես երկրպագում:
Երկրպագում եմ Գերմանիայի եւ Իսպանիայի հավաքականներին: Այս երկու թիմերն էլ տեխնիկապես ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում: Ես էլ, Գերմանիայում ապրող մարդ, այդ թիմերին շատ եմ երկրպագում: Ինձ համար դժվար է նախօրոք ասել, թե որ թիմերը 1/8 եզրափակիչ դուրս կգան:
Ի՞նչ կանխատեսումներ ունես, որ թիմը կդառնա աշխարհի չեմպիոն: Ո՞ր թիմերը կպայքարեն այդ տիտղոսի համար:
Իմ կարծիքով, աշխարհի չեմպիոնի տիտղոսին կարող են հավակնել Բրազիլիան, Գերմանիան, Իսպանիան, Անգլիան: Ուրախ կլինեմ, եթե հաղթի Իսպանիան, կամ Գերմանիան: Շատ ուրախ կլինեմ, եթե Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.