17:06  ,  13 հունիսի, 2014

Ռակիտիչ. Նեյմարը պետք է հեռացվեր Մոդրիչի դեմքին հարվածելու համար

Նեյմարը շատ հզոր խաղացող է, նա լավագույններից է աշխարհում, սակայն նա արժանի էր կարմիր քարտի՝ Մոդրիչի հետ տեղի ունեցած միջադեպի համար, ասել է կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը՝ խոսելով ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայից կրած պարտության մասին։

«Եթե մրցավարը հեռացներ նրան, ապա բրազիլացին չէր կարողանա երկու գոլ խփել։ Աշխարհի առաջնության ժամանակ չեմ խոսի «Բարսելոնայի» մասին։ Հարգեք որոշումս եւ խոսեք ինձ հետ Խորվաթիայի մասին։ Հպարտանում եմ մեր հավաքականով»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Բրազիլիան խորվաթներին հաղթել է 3։1 հաշվով։ 27-րդ րոպեին Նեյմարն արմունկով հարվածել էր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի դեմքին, սակայն գլխավոր մրցավարը միայն դեղին քարտ էր ցույց տվել բրազիլացուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով