17:06 13 հունիսի, 2014Նեյմարը շատ հզոր խաղացող է, նա լավագույններից է աշխարհում, սակայն նա արժանի էր կարմիր քարտի՝ Մոդրիչի հետ տեղի ունեցած միջադեպի համար, ասել է կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը՝ խոսելով ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայից կրած պարտության մասին։
«Եթե մրցավարը հեռացներ նրան, ապա բրազիլացին չէր կարողանա երկու գոլ խփել։ Աշխարհի առաջնության ժամանակ չեմ խոսի «Բարսելոնայի» մասին։ Հարգեք որոշումս եւ խոսեք ինձ հետ Խորվաթիայի մասին։ Հպարտանում եմ մեր հավաքականով»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Football Espana-ն։
Հիշեցնենք, որ Բրազիլիան խորվաթներին հաղթել է 3։1 հաշվով։ 27-րդ րոպեին Նեյմարն արմունկով հարվածել էր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի դեմքին, սակայն գլխավոր մրցավարը միայն դեղին քարտ էր ցույց տվել բրազիլացուն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.