10:48  ,  13 հունիսի, 2014

ՖԻՖԱ-ն վաճառել է գոյություն չունեցող նստատեղերի տոմսեր (ֆոտո)

Աշխարհի առաջնության բացման հանդիպման տոմսեր ձեռք բերած երկրպագուների մի մասը «Կորինտիանս Արենայում» չի հայտնաբերել դրանց վրա նշված տեղերը, հաղորդում է առաջնության թվիթերյան էջը։

Ենթադրվող նստատեղերի փոխարեն դատարկ հատվածներ էին, եւ երկրպագուները ստիպված էին Բրազիլիա - Խորվաթիա հանդիպմանը հետեւել բետոնե հատակի վրա նստած։

Հիշեցնենք, որ բրազիլացիները 3։1 հաշվով հաղթել էին խորվաթներին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով