11:19  ,  14 մայիսի, 2012

Հայաստանի հավաքականը Մինսկում է

Մայիսի 13-ին բռնցքամարտի Հայաստանի  հավաքականի  վեց  մարզիկներ, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնեցին  Մինսկ` միջազգային խոշոր մրցաշարի:

Ռինգ դուրս կգան երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը  (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ),Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ) եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ մասնակից, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

 Մրցաշարը կմեկնարկի մայիսի 15-ին, հաթողները հայտնի կդառնան մայիսի  20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում