09:30  ,  10 հունիսի, 2014

Բոսնիացի մարզիչները Բրազիլիայում ենթարկվել են կողոպտիչների հարձակման

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի մարզչական շտաբի հետ, հաղորդում է Mirror-ը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը եւ նրա օգնականները դուրս են եկել հյուրանոցից եւ ենթարկվել կողոպտիչների հարձակման։ Բոսնիացիները չեն զգուշացրել հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին հեռանալու մասին, ինչից հետո նրանց վրա հարձակվել են երեք հեծանվորդներ։

Պատահաբար հայտնված ոստիկանության մեքենան վախեցրել է կողոպտիչներին, ովքեր շտապ հեռացել են։ Մարզիչները չեն տուժել։ Սուշիչը հումորով է մոտեցել այս պատահարին, հայտարարելով, որ Բոսնիայում քայլելն ավելի վտանգավոր է, քան Բրազիլիայում։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում կանցկացվի աշխարհի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով