23:54  ,  12 մայիսի, 2012

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի գավաթակիր

Դորտմունդի «Բորուսիան» 23 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր:

Բեռլինում կայացած եզրափակիչ խաղում Յուրգեն Կլոպի թիմը 5:2 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

«Բորուսիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսին: Մեկական գնդակ խփեցին ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան ու Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը: Մյունխենցիներից աչքի ընկան Արյեն Ռոբենն ու Ֆրանկ Ռիբերին:

Դորտմունդի «Բորուսիան» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի գավաթակիր:

Գերմանիայի Գավաթ. եզրափակիչ

«Բորուսիա» (Դորտմունդ) – «Բավարիա» (Մյունխեն)՝ 5:2

Կագավա, 3, Հումելս, 41 (11մ.), Լեւանդովսկի, 45, 58, 81 – Ռոբեն, 25, (11մ.), Ռիբերի, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում