17:46  ,  23 մայիսի, 2014

Դավիթ Հայրապետյանը, Միշա Ալոյանը եւ Արմեն Զաքարյանը՝ AIBA Pro Boxing-ում

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Դավիթ Հայրապետյանը (49 կգ), Միշա Ալոյանը (52 կգ) եւ Արմեն Զաքարյանը (64կգ) անհատական բարձր վարկանիշի շնորհիվ հանդես կգան Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մենամարտերի նոր շարքին՝ AIBA Pro Boxing-ին: Ռուսաստանի բռցնքամարտի ֆեդերացիան հայտ կներկայացնի այդ մրցաշարի փուլերից մեկը Նովոսիբիրսկում անցկացնելու համար, քանի որ Միշա Ալոյանն ու Արմեն Զաքարյանը ներկայացնում են այդ քաղաքը, հաղորդում է rsport-ը:

AIBA Pro Boxing-ը կլինի նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը: Այն կմեկնարկի 2014թ. հոկտեմեբերի 24-ին: Պետք է նշել, որ AIBA Pro Boxing-ի ստեղծումը նպատակ ունի մրցակցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում