22:56  ,  14 մայիսի, 2014

Մարտինես. Եզրափակիչում Լեւանդովսկին կզգա, որ դեռ թիմակիցներ չենք

Մյունխենի «Բավարիայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Մարտինեսը հայտարարել է, որ ուրախ է Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխության համար։

«Հիանալի է, որ Լեւանդովսկին հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Բավարիայում»։ Սակայն, այս պահին ակումբակիցներ չենք, եւ նա դա կզգա Բեռլինում կայանալիք Գերմանիայի Գավաթի եզրափակիչում։

Իսկ ամռանը կդառնանք իսկական թիմակիցներ»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Բեռլինում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում