13:30  ,  14 մայիսի, 2014

ԱԱ-2014. Անդրանիկ Թեյմուրյանն՝ Իրանի հավաքականի ընդլայնված կազմում

Իրանի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է թիմի ընդլայնված կազմը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության համար, գրում է goal.com-ը: Ազգային թիմ է հրավիրվել նաեւ իրանական «Էսթեհլալի» 31-ամյա կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը:

Դարպասապահներ. Դանիել Դավարի («Այնտրախտ» Բրաունշվեյգ), Ալիրեզա Հագիգի («Ռուբին»), Ռահման Ահմադի («Սեպահան»), Սոուշա Մականի («Ֆուլադ Հուզեստան»):

Պաշտպաններ. Հոսրո Հեյդարի, Ամիր Սեդահի, Հասեմ Բեիկաձե (բոլորը՝ «Էսթեհլալ»), Հուսեյն Մահինի, Յալալ Հոսեյնի, Մերդադ Պուլադի (բոլորը՝ «Պերսեպոլիս»), Ստիվեն Բայթաշուր («Վանկուվեր»), Պեժման Մոնտեզերի («Ում Սալալ»), Մոհամեդ Հանզադե («Զոբ Ահան»), Ահմեդ Ալենեմեխ («Նաֆթ»), Էհսան Հայսաֆի («Սեպահան»):

Կիսապաշտպաններ. Ջեւադ Նեկունամ («Ալ Քուվեյթ»), Անդրանիկ Թեյմուրյան («Էսթեհլալ»), Ռեզա Հագիգի («Պերսեպոլիս»), Հադադիֆար («Զոբ Ահան»), Գասեմ Ռահմանի («Ֆուլադ Հուզեստան»), Ալիրեզա Յահանբաշխ («Նեյմեգեն»), Աշկան Դեժագա («Ֆուլհեմ»):

Հարձակվողներ. Մասուդ Շոդժեն («Լաս Պալմաս»), Մոհամեդ Հալատբարի, Քարիմ Անսարիֆարդ (երկուսն էլ՝ «Պերսեպոլիս»), Մեհդի Շաֆիրի («Սեպահան»), Ռեզա Գոոչանեիժադ («Չարլթոն»), Սերդար Ազմուն («Ռուբին»):

ԱԱ-2014-ի խմբային փուլում իրանիցները կխաղան Նիգերիայի, Արգենտինայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով