21:28  ,  16 նոյեմբերի, 2026

ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ նախագահի ընտրությունում աջակցեց Դիալոյի թեկնածությանը

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) պաշտոնապես աջակցություն հայտնեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյի թեկնածությանը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի եւ ՖԻՖԱ Խորհրդի կազմում ընդգրկված եվրոպական ազգային ասոցիացիաների ներկայացուցիչները ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխվորությամբ անցկացված նիստում միաձայն աջակցել են Դիալոյի թեկնածությունը։

Դիալոն 2023 թվականից է գլխավորում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամ է։

ՖԻՖԱ նախագահի ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print