20:30  ,  16 նոյեմբերի, 2026

Յուրգեն Կլոպ․ Չէինք կարծում, որ Զեպ Բլատերից հետո կարող է ավելի վատ լինել

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։

«Հիմա բոլորը համաձայն են, որ ՖԻՖԱ-ում ղեկավարության փոփոխությունը տեղին կլիներ։ Չէինք կարծում, որ Զեպ Բլատերից հետո կարող է ավելի վատ լինել, բայց ինչ-որ մեկին հաջողվեց հասնել դրան։

Հրաշալի կլիներ, եթե հաջորդ նախագահը կարողանար ավելի լավ աշխատել։ Կարծում եմ՝ դա հնարավոր է։ Պետք է միավորել մարդկանց, կազմակերպել հրաշալի ֆուտբոլային միջոցառումներ։

Վստահ եմ՝ կան ֆուտբոլի նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, որոնք չունեն ֆինանսական շահեր։ Եթե նրանք միավորվեին, շատ օգտակար կլիներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print