10:52  ,  14 մայիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյանի հրավերը Հայաստանի հավաքական աննկատ չի մնացել Պերուում (ֆոտո)

Լիմայի «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանի՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականից հրավեր ստանալն աննկատ չի մնացել Պերուում:

«Ալյանսան» ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՖՖ-ից ստացած հրավերի փաստաթուղթը, ինչից հետո ակումբի ներկայացուցիչները խոսել են այդ մասին:

«Ուրախությամբ ընդունեցինք Մաուրո Գեւգեոզյանի հրավերը Հայաստանի հավաքական: Այն, որ մեր ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային թիմեր, անդրադառնում է ակումբի իմիջի վրա»,- ասել է պերուկան ակումբի տնօրեն Ռենսո Գայոսոն, փոխանցում է depor.pe-ն:

«Մաուրոն շատ կարեւոր ֆուտբոլիստ է «Ալյանսայի» համար. նա խփում է շատ կարեւոր գոլեր: Հենց դա նպաստեց նրա՝ Հայաստանի հավաքական հրավիրվելուն: Գեւգեոզյանը, միանշանակ, օգտակար կլինի հայկական թիմին»,- ասել է Գեւգեոզյանի ակումբակից Պաբլո Միգեսը

Ավելի վաղ 28-ամյա Մաուրո Գեւգեոզյանը հրաժարվել էր մեկնաբանել Հայաստանի հավաքականից ստացած հրավերը՝ նշելով, որ այդ մասին կխոսի պաշտոնական առաջարկից հետո: Մայիսի 31-ին Բեռնար Շալանդի թիմը Սիոնում ընկերական խաղ է անցկացնելու ալժիրցիների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում մրցելու է Գերմանիայի հավաքականի դեմ: Հայաստանի հավաքականը եւս մեկ խաղ նախատեսել է անցկացնել մայիսի 27-ին, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով