10:52 14 մայիսի, 2014Լիմայի «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանի՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականից հրավեր ստանալն աննկատ չի մնացել Պերուում:
«Ալյանսան» ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՖՖ-ից ստացած հրավերի փաստաթուղթը, ինչից հետո ակումբի ներկայացուցիչները խոսել են այդ մասին:
«Ուրախությամբ ընդունեցինք Մաուրո Գեւգեոզյանի հրավերը Հայաստանի հավաքական: Այն, որ մեր ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային թիմեր, անդրադառնում է ակումբի իմիջի վրա»,- ասել է պերուկան ակումբի տնօրեն Ռենսո Գայոսոն, փոխանցում է depor.pe-ն:
«Մաուրոն շատ կարեւոր ֆուտբոլիստ է «Ալյանսայի» համար. նա խփում է շատ կարեւոր գոլեր: Հենց դա նպաստեց նրա՝ Հայաստանի հավաքական հրավիրվելուն: Գեւգեոզյանը, միանշանակ, օգտակար կլինի հայկական թիմին»,- ասել է Գեւգեոզյանի ակումբակից Պաբլո Միգեսը
Ավելի վաղ 28-ամյա Մաուրո Գեւգեոզյանը հրաժարվել էր մեկնաբանել Հայաստանի հավաքականից ստացած հրավերը՝ նշելով, որ այդ մասին կխոսի պաշտոնական առաջարկից հետո: Մայիսի 31-ին Բեռնար Շալանդի թիմը Սիոնում ընկերական խաղ է անցկացնելու ալժիրցիների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում մրցելու է Գերմանիայի հավաքականի դեմ: Հայաստանի հավաքականը եւս մեկ խաղ նախատեսել է անցկացնել մայիսի 27-ին, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.