23:47  ,  12 մայիսի, 2014

Մաուրո Գեւգեոզյանը՝ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին

Առաջիկա ընկերական հանդիպումների համար Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավիրել է նաեւ Պերուի «Ալյանսա Լիմայում» հանդես եկող հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին: 28-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:

«Առայժմ այդ հարցում հստակություն քիչ կա: Ես չեմ խոսի այդ թեմայով մինչեւ չլինի պաշտոնական տեղեկատվություն»,- Մաուրո Գեւգեոզյանի խոսքը մեջբերում է depor.pe-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին Շվեյցարիայում կմրցի Ալժիրի, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում