23:47 12 մայիսի, 2014Առաջիկա ընկերական հանդիպումների համար Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավիրել է նաեւ Պերուի «Ալյանսա Լիմայում» հանդես եկող հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին: 28-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
«Առայժմ այդ հարցում հստակություն քիչ կա: Ես չեմ խոսի այդ թեմայով մինչեւ չլինի պաշտոնական տեղեկատվություն»,- Մաուրո Գեւգեոզյանի խոսքը մեջբերում է depor.pe-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին Շվեյցարիայում կմրցի Ալժիրի, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.