15:09  ,  24 փետրվարի, 2012

Football Italia. Լիպին կգլխավորի «Լացիոն»

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին, ում գլխավորությամբ իտալացիները 2006թ. հռչակվեցին աշխարհի չեմպիոն, կարող է գլխավորել Հռոմի «Լացիոն», հաղորդում է Football Italia-ն։

«Լացիոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյան փետրվարի 24-ին կհանդիպի հռոմեկան ակումբի նախագահ Կլաուդիո Լոլիտոյին, որպեսզի քննարկի իր առաջիկա անելիքները։

Սակայն, աղբյուրը հայտնում է, որ Ռեայի հեռացումն արդեն որոշված է եւ Լոլիտոն փոխարինող է փնտրում մարզչին։

Թեկնածուների թվում է նաեւ իտալացի մասնագետ Մարչելո Լիպին, ով 2010թ. աշխարհի առաջնությունում իտալացիների չափազանց անհաջող մրցելույթներից հետո չի աշխատել ոչ մի թիմում։

Հնարավոր է, որ Լիպին ամռանը կգլխավորի «Լացիոն» եւ ակումբին կնախապատրաստի հաջորդ մրցաշրջանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով